ՊՆ նախկին շենքը կտրամադրվի ՊԵԿ-ին

ՄՄուշեղ Իսախանյան

Անշարժ գույքն ու պետական փողերն անբարեխիղճ տնօրինելու մասին: Պետությանը պատկանող բազմաթիվ կառույցներ, անտարբերության մատնված, դանդաղ քայքայվում են, մինչդեռ տարիներ շարունակ միլիոնավոր դրամներով պետական տարբեր կառույցների համար մասնավորից շենքեր են վարձակալվում:

Ավերակի վերածված շինություններից մեկը պաշտպանության նախարարության նախկին շենքն է: 90-ակաների սկզբին ժամանակավորապես այդ տարածքը զբաղեցրած նախարարությունը միայն 2005-ին հեռացավ: Այդ օրվանից 19 հեկտար տարածքում, այժմ ավելի քան 1.3 մլրդ դրամ հաշվեկշռային արժեքով շենքը մնաց անխնամ:

Կառավարության որոշմամբ՝ 2027-ին արդեն Երևան-Աշտարակ մայրուղու վրա կառուցված համալիրում կմեկտեղվեն ՊԵԿ բոլոր ստորաբաժանումները: Գործադիրից վստահեցնում են՝ ՊԵԿ-ի հիմա զբաղեցրած տարածքների օտարումից ու վարձակալության պայմանագրերի դադարեցումից հետո ավելի շատ փող կտնտեսեն, քան անհրաժեշտ կլինի ՊՆ նախկին շենքը ամրացնելու ու նորոգելու համար: Բայցի դրանից՝ մեկ հարկի տակ բոլոր ծառայությունների մատուցումն ապահովելով՝ կնվազի վարչարարությունն ու ժամանակի ծախսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում