Պարզվում են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:



Համաձայն ՀՀ ոստիկանության Սևանի բաժնից ստացված հաղորդման՝ 2022 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտաճանապարհի 6-րդ կմ հատվածում միմյանց են բախվել BMW X5 և Վազ 21104 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս 43-ամյա վարորդը տեղում մահացել է։



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրնեսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթի ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում