Աջափնյակի՝ հիմնովին նորոգված մանկապարտեզը կվերսկսի աշխատանքը

ՄՄայա Խաչատրյան

Թռչնի թռիչքի բարձրությունից Հռոմի հայտնի Կոլիզեումը հիշեցնող գունավոր շենքը Երևանի համար 49-ը մանկապարտեզն է: 80-ականների օվալաձև կառույցը հիմնովին վերակառուցվել է:

Լուսինե Մկրտչյան (Երևանի համար 49 մանկապարտեզի գործավար) - Բոլորիս երազանքը իրականություն դարձավ: Մեր մեծերի երազանքն էր նաև ունենալ այսպիսի մանկապարտեզ: Մեր սերունդները այսպիսի մանկապարտեզում կկրթվեն, կդաստիարակվեն:

Մանկապարտեզն անմխիթար վիճակում էր, բակը՝ անբարեկարգ: Այստեղ նշում են, որ տարիների ընթացքում նույնիսկ կոսմետիկ նորոգում չի եղել: Հիմա ամեն ինչ նոր է:

Մարիետա Գևորգյան (Երևանի համար 49 մանկապարտեզի տնտեսվար) - Մահճակալներ, աթոռներ, ներքնակներ, երևի 20 տարի սպիտակեղեն չենք ունեցել նոր մանկապարտեզում: Խնդրեմ, տեսեք, գույքը 87, 88 թվի էր:

Աջափնյակի մանկապարտեզը 2 տարվա դադարից հետո սեպտեմբերի 1-ին կվերսկսի աշխատանքը: Սա Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 18 նախակրթարաններից մեկն է: Ներդրվել է 400 միլիոն դրամ: Գլխավոր ցուցանակին ֆիքսել են բոլոր բարեկամներին, որոնց աջակցությամբ արդիականացվել է մանկապարտեզը՝ Երևանի քաղաքապետարանը միջազգային գործընկերների հետ: Վերափոխվել են բոլոր անկյունները՝ խմբասենյակները, դահլիճները, սանհանգույցները:

Լուսինե Մկրտչյան - Ամեն ինչ՝ պատուհանները փոխվել են, հիմքը ամրացվել է, տանիքով, արևային էներգայի սարք են տեղադրել:

Բնակչության թվով Աջափնյակը՝ 110 հազար բնակչով Երևանի 7-րդ վարչական շրջանն է: Ծնողները անհամբեր սպասում են բացմանը, օնլայն հերթագրվել են: Կհաճախի 270 երեխա:

Լուսինե Մկրտչյան - Եվ մենք հաճույք կստանանք մեր աշխատանքից, և երեխաները հաճույք կստանան, շատ լավ սերունդ կմեծանա այս գեղեցիկ մանկապարտեզում, չէ՞ որ գեղագիտական ճաշակն էլ պետք է զարգացնենք փոքր տարիքից:

Մարիետա Գևորգյան - Փոքրիկ մատուռ՝ օծված բույրով մոմերի, անխոս վկան անցած սուր օրերի... Եթե չեն քնում, ասում եմ՝ շուտ քնում ենք, որ վեր կենանք հացիկ ուտենք: Էնքան ենք երգում, բժժում են, անկեղծ բուժքույրն էլ է օգնում, մանկավարժը, անգամ խոհարարը, եթե շատ են:

Երևանում 25 մանկապարտեզ այս պահին վերակառուցման փուլում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում