Երևանի բարձրահարկ շենքերի բնակիչների մեծ մասը գոհ է, որ աղբամուղները փակվել են

ՄՄուշեղ Իսախանյան

Երևանի բոլոր բարձրահարկ շենքերում աղբամուղները փակված-զոդված են: Քաղաքային իշխանությունը հիշեցնում է, որ չնախատեսված վայրում աղբ նետողները կտուգանվեն 20-80 հազար դրամով: Ներկայացվել է օրենսդրական փոփոխության առաջարկ, որի ընդունման դեպքում կարգազանցներին  հնարավոր կլինի մինչև 200 հազար դրամով տուգանել:

Արդեն մի քանի ամիս տիկին Վարդիթերը կախ սրտով է քայլում: Ասում է` 8-րդ հարկում ո՛չ հոտ կար, ոչ էլ առնետներն էին հասնում, հեշտ ու հարմար էր հենց մուտքում աղբ թափելը: Այս մտքին, սակայն, համաձայն չեն նույն շենքի հարևանները:

Արամ Գասպարյանի բնակարանը առաջին հարկում է, ուղիղ աղբախցի հարևանությամբ: Ասում է՝ ամառները պատուհանները փակ էին պահում, հոտն էր անտանելի:

«Լուրեր»-ի նկարահանող խումբը մի քանի շենք այցելեց, բայց տարածքի համատիրության կառավարիչը վստահեցնում է՝ իր համակարգման տակ գտնվող 29 շենքի բնակիչների մոտ 95 տոկոսը գոհ են:

Վարուժան Խոջագուրյան (Կենտրոն վարչական շրջանի Ե. Քոչար համատիրության կառավարիչ- Հարկերով զոդել ենք, իսկ աղբախցերում տեղ կա` փական ենք գցել, տեղ կա` զոդել ենք, որ չբացեն: Աղբ էլ չեն նետում, որովհետև 10-15 օրը մեկ մենք նայել ենք տալիս:

Գործընթացը 2018-ին է սկսվել, առավել թափ հավաքել վերջին 1.5 տարում: Քանի որ աղբախցերը շենքերի բաժնային սեփականություն են, Երևանի քաղաքապետարանը որոշումը միանձնյա չկատարեց, բայց հորդորեց բնակիչներին համաձայնել այս բարեփոխմանը, ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ- Դա առաջին հերթին նպաստում է տվյալ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը: Ունեինք շուրջ 3691 աղբախուց, որոնք որ փակվեցին: Այս պահի դրությամբ մենք Երևան քաղաքում սպասարկվող աղբախուցեր չունենք:

Սպասարկվող աղբախուցեր չկան, բայց դա չի խանգարում, որ, ճիշտ է, հազվադեպ, բայց որոշ քաղաքացիներից կոտրեն զոդված աղբամուղները և շարունակեն աղբ նետել նախկին տարբերակով:

Արսեն Կարոյան - Սա քանի որ ընդհանուր բաժնային սեփականություն է, ես ուղղակի մեր բնակիչներին կհորդորեմ՝ բաժնային սեփականությունն իրենց տան նման է, պետք չէ իրենց տանը թափել այդ աղբը: Աղբի համար նախատեսված են հատուկ աղբամաններ, որոնք որ հասանելի են բնակչության համար, նորմատիվներին համապատասխանում են:

Այդպիսի քայլի համար քաղաքացին կարող է տուգանվել 20-80 հազար դրամով՝ դեռ: Քաղաքապետարանը նախագիծ է մշակել, որ չսահմանված վայրում աղբ նետելու համար տուգանքի չափը հասնի 200 հազար դրամի, ընդ որում` խոսքը միայն մեքենայից դուրս նետվող աղբի մասին չէ, կտուգանվեն նաև քայլող ու գետնին որևէ բան նետող, շենքերում չնախատեսված վայրում տոպրակով աղբ թափող քաղաքացիները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում