Ռուսաստանցի կամավորականներն աջակցում են Երևանի բուսաբանական այգու բարեկարգմանը

ՀՀայկարամ Նահապետյան

Հայաստան տեղափոխված մի խումբ ռուսաստանցիներ «Շաբաթը 1 օր Երևանի բուսաբանական այգում» կամավորական գործունեություն են ծավալում։ Մաքրման, սանիտարական աշխատանքներից բացի կազմակերպում են էքսկուրսիաներ և վարպետության դասեր այգու տարածքում, այցելում բուսական ռեսուրսների և Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություններ։

Երևանի բուսաբանական այգու կամավորական խմբի ղեկավար Զոյա Դուտովա - Երբ այգու աշխատակիցներն ինձ ասացին, որ կա կամավորների խումբ, որը ցանկանում է աշխատել, ես առաջարկեցի օգնել նրանց, որովհետև ունեի փորձ:

Յուրաքանչյուր չորեքշաբթի կամավորները հավաքվում են այգում և օգնում են աշխատակազմին այն առավել գրավիչ դարձնել։ Թիմին կարող են միանալ բոլոր ցանկացողները. աշխատանք շատ կա:

Կամավոր Դանյա Պոլյանչիկ - Ինչպես տեսնում եք, այստեղ կան դեղին տերևներ, չորացած ճյուղեր, հիմա մեր առաջադրանքն է՝ հաճելի տեսքի բերել տարածքը:

Կամավոր Լեոն Բարսեղյան - Մենք այստեղ կտրում ենք հին բույսերը, թարմացնում ենք դրանք, մաքրում, պատվաստում:

Այգու բազմամյա աշխատակիցների գնահատմամբ էլ՝ կամավորների աջակցությունն արժեքավոր է և արդյունավետ:

Երևանի բուսաբանական այգու ջերմատան աշխատակից Անուշ Արսենյան - Շատ խելացի մարդիկ են, ամեն ինչ հասկանալով անում են, օգնում են ամեն ինչում՝ կտրելով, մաքրելով, թափելով:

Կամավորականների խումբը բուսաբանական այգուն միակ հասարակական աջակցությունը չէ:

Հուլիսի 15-ից գործում է «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական կազմակերպությունը, որում ընդգրկված անձանց անդամավճարները ևս նպաստում են այգու զարգացմանը։


Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում