Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել. քրգործ է հարուցվել

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանիներում առկա են մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ:

Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն` հիշյալ առաքանիները նույնականացնելու և դրանցով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված թմրամիջոցները հայտնաբերելու նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2 առաքանի: Արդյունքում առաքանիներից մեկի մեջ առկա տպիչ սարքի ներքին հատվածներից հայտնաբերվել են 333 գրամ «մեթամֆետամին» և 37 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Երկրորդ առաքանու միջի տպիչ սարքի ներքին հատվածից ևս հայտնաբերվել են 112 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 53 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ 2 առաքանիների միջից հայտնաբերվել են 445 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի և 90 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: 

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները, ինչպես նաև առաքանիներում հայտնաբերված իրերն ու առարկաները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի համապատասխան վարչություն` հետագա վարույթային գործողություններն իրականացնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում