ՔՈԱՖ-ը մտադիր է «Սմարթ» կենտրոններ կառուցել ՀՀ բոլոր մարզերում

ԱԱրևիկ Աբելյան

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում ՍՄԱՐԹ կենտրոններ է կառուցելու: 2018 թ. առաջին այդպիսի հաստատությունը Լոռիում հիմնվեց:

Դավիթ Մանուկյան (ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար) - Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, իրականում լինելով կրթական հաստատություն, միայն կրթական մասով չէ, որ զարգացում է ապահովում: ՍՄԱՐԹ կենտրոնն իր շուրջը ձևավորել է շատ կարևոր մի ավանդ, մի ամբողջ համալիր, կամպուս, որը ներառում է հյուրանոց, ունի տուրիստների համար նախատեսված ինֆորմացիոն կենտրոն:

ՔՈԱՖ-ը գործակցում է ԿԳՄՍ-ի և ԱՄՆ դեսպանության հետ՝ կրթական ծրագրեր կազմելու հարցում, իսկ ՍՄԱՐԹ կենտրոններ կառուցելու միջոցները տրամադրում են բարեգործները:

Կորյուն Խաչատուրյան ( ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն) - Արդեն սկսել ենք ՍՄԱՐԹ ավանի կառուցումը Արմավիրում ու շատ արագ նաև զուգահեռաբար ուզում ենք տանել այլ նոր ՍԱՄՐԹ կենտրոնների կամ ավանների կառուցումը այլ մարզում, ու դա կլինի Սյունիքում:

ՍՄԱՐԹ կենտրոններում կրթությունը երեք մասից է բաղկացած` երեքից վեց տարեկանների համար, վեցից տասնութ տարեկանների համար և տասնիննից բարձր:

Շահանե Հալաջյան (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթության ղեկավար) - Ունենք մեր սմարթ հիմունքները. դա մեր տասնութ հիմնարար ծրագրերն են, որոնք նպատակ ունեն անհատին համապարփակ՝ հուզական, մտավոր և գործառնական հմտությունները հավասարաչափ զարգացնելու:

ՔՈԱՖ-ի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման ծրագրերի միջոցով: Հիմնադրամը գործունեությունը սկսել է 2003 թվականին, մինչև հիմա կատարել է մոտ 50 մլն դոլարի ներդրում:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում