Նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթում. անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

ՀՀայկարամ Նահապետյան

Ամառային շոգ օրերին, երբ արձանագրվում է նորմայից բարձր ջերմաստիճան, հիմնականում սիրտ-անոթային ու շնչառական համակարգերն են ծանրաբեռնվում: Այս օրերին շտապօգնության ծառայություն դիմում են հիմնականում սրտի անկանոն աշխատանքի ու շնչառության դժվարացման պատճառով:

Ռուբեն Գրիգորյան (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի ու հիգիենայի բաժնի պետ) - Տարվա շոգ եղանակին առաջանում են սիրտ-անոթային ու շնչառական խնդիրներ, նույնիսկ առողջ մարդու մոտ, որովհետև ստիպված է լինում 2 անգամ ավելի արագ աշխատել նորմալ ջերմափոխանակման համար:

Մասնագետն ասում է՝ շոգից կարող են առաջանալ մաշկի կարմրություն, այտուցներ, խանգարվում է նյարդային համակարգы, ու ընկնում աշխատունակությունը:

Հանրապետության տարածքն այս օրերին շարունակում է գտնվել Արաբական թերակղզու արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Երևանում առաջիկա չորս օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42 աստիճանի։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է, խորհուրդ է տրվում ժամը 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հեղինակ՝ Նոնա Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում