Հայաստանը՝ Մոսկվայի «Ժողովուրդների բարեկամություն» ամենամյա փառատոնին

ՄՄերի Եգորյան

Մոսկվան ծանոթանում է ԱՊՀ երկրների մշակույթին ու ազգային ավանդույթներին։ Ռուսաստանի ցուցահանդեսային հսկա համալիրներից մեկում՝ մայրաքաղաքի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես-համալիրում, ազգային հյուրընկալության «Ժողովուրդների բարեկամություն» ամենամյա փառատոնին ներկայացված են ԱՊՀ երկրների ազգային մշակույթները։ Գլխավոր հարթակը «Ժողովուրդների բարեկամություն» շատրվանի բեմն է, որտեղ պատմական ազգային տաղավարները տոնի կենդանի դեկորացիաներ են:

Իգնատ Ժոլուբով (Մոսկվա քաղաքի Ռազմավարական զարգացման վարչության պետի տեղակալ«Հայաստանը» հնագույն տաղավարներից մեկն է, այն փոփոխություններ է կրել, ինչը դրական է ընդունվել: Ազգային տաղավարների խրախուսումը ցուցահանդեսի առավելություններից մեկն է, քանի որ մենք կարող ենք սերտորեն աշխատել ԱՊՀ երկրների հետ։

Փառատոնն ունի երկար պատմություն: Այն ձևավորվել է 1930-ից 1950-ականներին, կոչված էր մշակութային փոխանակման միջոցով ոգեշնչելու տարբեր ժողովուրդների: Այս տարի ևս փառատոնի ծրագիրը հագեցած է. այցելուների համար պատրաստվել են համերգներ, ներկայացումներ, վարպետության դասեր, թեմատիկ խաղեր, արհեստագործական և գաստրոնոմիական տոնավաճառներ, ցուցադրվում են հայկական, ղրղզական, ղազախական և մոլդովական հագուստի դիզայներների հավաքածուները։

Հայաստանի տաղավարում ներկայացվում են հայ նկարիչների ստեղծագործությունները. կան ցուցադրություններ` նվիրված ազգային թատրոնին, երգ ու պարին և, իհարկե, ազգային խոհանոցին։

Ալեքսանդր Դենիսով յցելու)Հրաշալի միջավայր է ստեղծված այստեղ և, իհարկե, հայկական կոլորիտով, գինով ու կոնյակով համեմված։ Իսկ հայկական պատմաճարտարապետական կոթողների մանրակերտները և հայ նկարիչների գեղեցիկ կտավների ցուցադրությունը հնարավորություն են տալիս ընկղմվել հայկական մշակույթի միջավայր։

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը «Հայաստան» տաղավարը արժանացավ ցուցահանդեսին ներկայացված Ոսկե նշանի մրցանակին:

Սերգեյ Շոգուրով (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի գլխավոր տնօրեն) Ազգային տաղավարները ցուցահանդեսի պատմության և արդիականության կարևոր մասն են։ Մրցանակները հանձնվել են վերականգնման գործում ներդրած ավանդի, դաշնային նշանակության մշակութային օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ակտիվ մշակութային, լուսավորչական ծրագրի և ցուցահանդեսին ինտեգրվելու համար։

Արտյոմ Մուսայելյան («Արմենիա» տաղավարի գլխավոր տնօրեն)Տաղավարը 2003-ից լավագույնն էր, իսկ վերջին երկու տարվա ընթացքում կատարված փոփոխություններից ու վերանորոգումից հետո դարձավ օրինակելի` այլ տաղավարների համար, և այսօրվա պարգևատրումը խոսում է դրա մասին։

Փառատոնի այցելուների համար հայկական կողմը անակնկալ ուներ: Մշակութային ցուցադրություններից բացի՝ լիարժեք հայկական մթնոլորտ ստեղծելուն օգնեց նաև Հայաստանից բերված արևահամ ծիրանը:

«Ժողովուրդների բարեկամության» փառատոնին այս տարի միացել է նաև «Ծիրանի» ամենամյա փառատոնը, որը նշվում է արդեն 12-րդ անգամ։

Վիտալի Սուչկով (Մոսկվա քաղաքի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի վարչության ղեկավար)«Ծիրանի» փառատոնը բարի ավանդույթ է դարձել քաղաքի համար։ Այն ոչ թե հայկական, այլ բազմազգ տոնի է վերածվել։ Այն խորհրդանշում է հայկական հյուրընկալությունը, մեր ժողովուրդների բարեկամությունն ու միասնությունը: Տոնը տարեցտարի առավել հանրաճանաչ է դառնում Մոսկվայի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի համար։

Փառատոնի մասնակիցները հյուրերին հրավիրում են պարել հայկական քոչարի, համտեսել քաղցրահամ ծիրան, մասնակցել սպորտային մրցույթների և դիտել էթնոմոտիվներով մանկական հավաքածուի նորաձև ցուցադրություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում