44-օրյա պատերազմի ընթացքում և հետո ՀՀ-ում արձանագրվել են պետական դավաճանության աննախադեպ թվով դեպքեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ոչ բարյացակամ տրամադրված հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ձգտող երկրում քիչ չեն ներքին խոչընդոտները: Դժվար է պատկերացնել՝ ինչպիսի միջավայրում է ձևավորվել մարդը, որը պատրաստ է, օրինակ՝ 50 դոլարի դիմաց պետական դավաճանություն կատարել, բայց մեր երկրում հայրենիքը ծախելու պատրաստ ավելի քան 40 հոգի կա՝ սա միայն բացահայտված դեպքերով ու հարուցված գործերով:

Ադրբեջանական հատուկ ծառայությունների կիրառած հիմնական սխեման հետևյալն է. կանանց լուսանկարներով էջեր բացել, գտնել հայ զինվորականների սոցցանցերում, հաստատել անձնական հարաբերություններ, հետո առաջարկել փողի դիմաց որոշակի տեղեկություն հայտնել մեր զորքի տեղակայման, տեխնիկայի վերաբերյալ: Բացի նրանից, որ գաղտնի տեղեկությունը թշնամուն հայտնող զինվորականի հետ ինչ-որ բան այն չէ, փորձագետի կարծիքով՝ կան նաև նպաստող գործոններ, հիմնականում՝ մեդիագրագիտության պակաս:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում