Հայտնաբերվել են մահակ և կռփազենք. ուժեղացված ծառայություն Սյունիքի մարզում

ԱԱրևիկ Աբելյան

Հանգստյան օրերին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու Սյունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Հատուկ միջոցառման ընթացքում ստուգվել է 3000-ից ավելի տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են մահակ ու կռփազենք։

Բացի այդ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 66 խախտում։

Մասնավորապես, 2 վարորդ եղել են ոչ սթափ, 9-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 3-ը՝ ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով և այլն։ 19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում