Արմեն Խաչատրյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախագահի տեղակալ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 30-ը պաշտպանության և անվտանգության  հարցերի հանձնաժողովը գումարել է 14 նիստ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու օրակարգով: Ամեն նիստից առաջ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահին են ուղարկել իրենց միակ թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նոյեմբերի 30-ից հետո ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրել, բայց հանդես են եկել հայտարարությամբ, որն իրավական հիմք չի կարող հանդիսանալ, որ «այսուհետև գրություն չենք ուղարկելու և տեղակալի պաշտոնում միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է»»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, թե քանի որ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել, այդ իրավունքն անցել է իշխող խմբակցությանը:

Միաժամանակ նա նշեց, որ տևական ժամանակ իշխող խմբակցությունը թեկնածու չի առաջադրել:

«Քանի որ ընդդիմության դաշտը զբաղեցնող պատգամավորները լքել են մեր աշխատավայրը և իրենց վերապահված լիազորություններին տեր չեն կանգնում, իշխող խմբակցությունը ներկայացրել է առաջարկ և ուղարկել հանձնաժողովին՝ առաջադրելով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արմեն Խաչատրյանի թեկնածությունը»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար:

Նրա խոսքով՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

Հիշեցնենք՝ այս պաշտոնը թափուր էր 2021 թվականի օգոստոսից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում