Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի օդանավը առաջին առևտրային չվերթն է իրականացրել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սկսում է ավիաչվերթները 4 ուղղությամբ: Առաջին առևտրային թռիչքը՝ 120 ուղևորով, իրականացվել է երեկ, ուղղությունը` Հուրգադա: Այսօր էլ Fly Arna-ն սկսել է դեպի Շարմ էլ Շեյխ չվերթները: Թռիչքներ են նախատեսված նաև դեպի Քուվեյթ ու Բեյրութ:

Հուլիսի 3-ին Զվարթնոց օդանավակայանի մեկնողների սրահում տոնական մթնոլորտ էր: Ժամը 7-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության օդանավը պատրաստվում էր առաջին առևտրային չվերթին՝ Երևանից Հուրգադա:

Էնթոնի Փրայս (Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն) - Սա մեկն է այն բազմաթիվ ուղղություններից, դեպի ուր նոր Հայկական ազգային ավիաուղիներն իրականացնելու է թռիչքներ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։

Սկզբնական շրջանում Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի 4 ուղղությամբ: Երկու ուղղություն՝ դեպի Եգիպտոս՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ, նաև Քուվեյթ ու Բեյրութ:

Այսուհետ մեր եռագույնի երանգները կլինեն տարբեր օդանավակայաններում, իսկ օդանավում ուղևորները կզգան հայկական ուտեստների համը:

Առևտրային առաջին չվերթի ուղևորները 120-ն են՝ տոմսերի ամրագրումներն արվել են օնլայն՝ պաշտոնական կայքէջի և տուրիստական գործակալությունների միջոցով։ Երկկողմանի ավիատոմսի արժեքը սկսվում է 110 000 դրամից:

Էնթոնի Փրայս - Այն փորձառությունը, որ մեր ուղևորները կունենան մեր ինքնաթիռով ճամփորդելիս, և այն հայկական արտադրության ուտելիքներն ու խմիչքները, որոնցից նրանք կարող են օգտվել թռիչքի ժամանակ, վստահաբար մեզ կառանձնացնեն մյուս բոլոր ավիաընկերություններից:

Մեկնարկային այս թռիչքի առաջին ուղևորներից նաև ավիաընկերության գործադիր տնօրենն է: Թռիչքը ժամանակին էր, վայրէջքը` Հուրգադայի միջազգային օդանավակայանում, տեղական ժամանակով 08:40-ին:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում