ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 27-ից հուլիսի 4-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 84 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 73, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 139-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 5-ը՝ առանց համարանիշների։ Բացի այդ, 20 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում