Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ

ԼԼիլիթ Ասատրյան

Մաքուր ջրի անվճար ցայտաղբյուրներով հայտնի երկիրն իրականում թե ջրային ռեսուրսների, թե ջրամատակարարման լուրջ խնդիրներ ունի:

Հայաստանում ոչ բոլորը կարող են վայելել ցանկացած պահին ծորակից թարմ ու մաքուր ջուր խմելու պարզ հաճույքը: Ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուր չորրորդը մեր երկրում զրկված է այդ հնարավորությունից: Պատճառները տարբեր են՝ մի տեղ կենսական հեղուկի քանակի, մյուս բնակավայրում որակի խնդիր կա:

Հայաստանի մեծ մասի ջրամատակարարման գործառույթը ստանձնած ընկերությունն ու կառավարությունը վստահեցնում են, որ հարցն ուշադրության կենտրոնում է, ևս 2-3 տարի, ու ոչ մի համայնքում ծայրահեղ սուր չի լինի խնդիրը:

Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում