Ապօրինի շինարարության նկատմամբ զրո հանդուրժողականություն. Օղակաձև այգում նման կառույց է ապամոնտաժվել

ՀՀայկ Նավասարդյան

Զրո հանդուրժողականություն ապօրինի շինարարությանը: Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում՝ «Երիտասարդական» մետրոյի հարակից այգում, ինքնակամ կառուցված սրճարանը ապամոնտաժվել է` թույլտվության բացակայության հիմքով:

Ռուբեն Խոջայան (Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ) - Սույն թվականի հունիսի 27-ին քաղաքապետի աշխատակազմի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից Երևանի քաղաքապետի պահանջները կատարվել են, ապօրինի շինությունը քանդվել է, տարածքը մաքրվում է:

Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը դեռ 2018-ի մարտին է տնտեսվարողին ծանուցել՝ ազատել տարածքը, սակայն որևէ գործողություն, վարչության պետի տեղակալի հավաստմամբ՝ չի իրականացվել, այնուհետև վարչական տույժ նշանակելու որոշում է կայացվել, ինչը 2018-ին տնտեսվարողը բողոքարկել է, սակայն դատարանը գործը քննելուց հետո մերժել է հայցը:

Ռուբեն Խոջայան - Այսինքն՝ դատարանը հիմնավորել է այն հանգամանքը, որ, այո՛, մեր կողմից կազմված արձանագրությունը հողազավթման վերաբերյալ հիմնավոր է, և այդ ժամանակ էլ ծանուցել ենք, որ այս դատարանի որոշմամբ ապօրինի շինությունը վերացնենք, սակայն տնտեսվարողի կողմից կրկին որևէ քայլ չի ձեռնարկվել: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից ընդունվել էր քանդման որոշում, սակայն որոշ պատճառներով քանդման հետ կապված որոշ խնդիրներ էին առաջացել:

Սրճարանի սեփականատիրոջը հանդիպել չհաջողվեց, նկարահանման պահին տարածքում չէր, հեռախոսով հայտնեց՝ իրեն չեն ծանուցել, իր խոսքերով՝ ամեն ինչ կարգին է եղել:

Արթուր Մկրտչյան (Սեփականատեր) - Ես ծանուցում ոչ մի տեղից մինչև հիմա չեմ ստացել: Գործը գտնվում ա դատական պրոցեսի մեջ, սնանկության հարց կա, նշանակվել ա կառավարիչ: Եվ ոչ մի ծանուցում մեզ չի եղել, դեռ ավելին՝ մեր փաստաբանը գնաց իրանց մոտ, եկավ ասեց՝ մեզ հետ կապված ոչ մի բան չկա, բայց հետո ինչ-որ պրոբլեմներ ա գտնվել, քանդել են, հիմա էլ արդեն մաքրման աշխատանքներ ա կատարվում: Ավելի ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել:

Մինչդեռ քաղաաքապետարանը հիշեցնում է՝ բոլորն են տեղյակ, ծանուցվել են, ինքնակամ շինությունների օրինականացումը դադարեցված է: Դեռ շատ շինություններ էլ կան, որ քանդման ենթակա են:

Ռուբեն Խոջայան - Մենք այս տարվա ընթացքում իրականացրել ենք 38 քանդման աշխատանքներ և ունենք նաև 160 քանդման աշխատանքներ, ներառյալ՝ այդ 38-ը: Դրանք այն շինություններն են, որ քանդվել են նախաձեռնման փուլում:

Քաղաքային իշխանությունը հորդորում է՝ առանց թույլտվության չսկսել շինաշխատանքներ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետելու ցանկացած փորձ արժանանալու է նույն ճակատագրին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում