Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հնարավոր է փոքր քայլերով գնալ առաջ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:

«Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, որ այդ դեպքում ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: 

Մենք մտածում  ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու և օգտվելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները խոչընդոտում են և նեգատիվ ֆոն են ստեղծում:

«Նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ մենք այդ հայտարարություններից հետո դադարեցնելու ենք երկխոսությունը»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում