ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5514 խախտում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 20-27-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5514 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 82 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 72, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 14 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 107-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 1-ը՝ առանց համարանիշների։ Բացի այդ, 32 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում