Հայաստանը «կանաչ» գոտում հայտնվելու քայլեր է անում

ԼԼիլիթ Դանիելյան

Արդեն տևական ժամանակ հատկապես շատ ճանապարհորդողներին հուզում է՝ ի վերջո, ըստ Եվրամիության չափանիշների՝ Հայաստանը կանա՞չ, թե՞ նարնջագույն գոտում է:

Արդեն ավելի քան 2 ամիս Հայաստանը համապատասխանում է կանաչի բոլոր չափանիշներին, սակայն շարունակում է մնալ նարնջագույնում: Մի շարք եվրոպական երկրներ մեր քաղաքացիների մուտքը չեն արգելում, սակայն կան պետություններ՝ օրինակ Ֆրանսիան, որ մեզ կանաչ գոտու անդամ չեն ճանաչում: Չպատվաստված քաղաքացիները խնդրի մասին տեղեկանում են կա՛մ տուրիստական ընկերություններում, կա՛մ արդեն տվյալ պետության տարածք մուտք գործելիս: Փաստ է, որ կանաչ գոտու երկների ցանկում Հայաստանը չկա:

Արման Նազարյան (տուրիստական ընկերության աշխատակից) - Ոչ մեկն օդանավակայանում կռիվ չի անելու, որովհետև աշխատակիցը կասի չեք կարող, որովհետև դեսպանատան էջում գրածա, որ Հայաստանը չի գտնվում կանաչ գոտում, դա էնտեղ ապացուցելը բարդա լինելու:

Ֆրանսիայի դեսպանատան կայքում նշված է՝ «կանաչ» գոտու երկրներից Ֆրանսիա մուտք գործելիս որևէ սահմանափակում չի կիրառվում, նույն մեղմացումները, սակայն, չեն տարածվում «նարնջագույն» գոտու դեպքում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են՝ մեր երկիրը նարնջագույն գոտում մնալու որևէ պատճառ չունի, ներկայացնում են կանաչ գոտում ընգրկվելու հստակ չափանիշները, որին Հայաստանը ամբողջությամբ համապատասխանում է:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - «Կանաչ» գոտու համար անհրաժեշտ է՝ 100 հազար բնակչի հաշվարկով լինի 25-ից ոչ ավել, և թեստերի մասնաբաժինը՝ 4 տոկոսից ցածր: Մենք ունեն 0,5 տոկոս, իսկ հիվանդացությունը 3,3 է, 25-ի չի էլ հասնում:

Պետությունն այս պահին կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որ Հայաստանը հայտնվի իր կորոնավիրուսային իրավիճակին համապատասխանող գոտում: Մասնագետների պնդմամբ՝ խնդիրը այս տարվա փետրվարից հետո Եվրամիության՝ համապատասխան չափանիշները սահմանող կայքի չթարմացումն է:

Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես, օրինակ, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան, Շվեդիան, Դանիան, առհասարակ հանել են պատվաստման պարտադիր պահանջը: Տուրիստական կազմակերպությունները նշում են, որ ամեն օր տասնյակ զանգեր են ստանում՝ պարզելու՝ այս կամ այն երկիր մուտք գործելու համար պատվաստում անհրաժեշտ է թե ոչ: Տուրիստական ընկերության աշխատակիցը պարզաբանում է՝ պայմանները յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ փոփոխվում են, բայց մեղմացման միտում նկատվում է գրեթե բոլոր երկրներում:

Արման Նազարյան - Ամբողջ աշխարհի համար ամենատարածված կայքն է: Օրինակ՝ վերցնենք Իտալիան: Էստեղ գրված է, որ հունիսի 1-ից այն քովիդով պայամանավորված բոլոր խնդիրները վերացրել է: Վերցնենք Հունգարիան. էլի ամսի 7-ից հանել է:

Հայաստանում համաճարակային իրավիճակը կայուն է, սակայն վերջին 14 օրվա նոր դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս՝ երկու շաբաթվա կտրվածքով 46 տոկոս դեպքերի աճ կա, վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը նշանակում է, որ վարակի տեմպերն արագանում են:

Ռոմելլա Աբովյան - Երևի, միգրացիայից է կախված, և երկիր մուտք գործողների և այստեղից գնացողների թիվը շատ է ու կարող է ազդել թվերի աճին: Օրական 14-15 դեպք ենք ունենում:

Տարածված կարծիք կար, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը նույնպես նահանջել է, սակայն մի շարք երկներում օմիկրոնի նոր՝ ԲԵ Ա4, ԲԵ Ա5 ենթատեսակն է հայտնաբերվել, որն ըստ ուսումնասիրությունների՝ շատ ավելի վարակիչ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում