Մեկնարկել է գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիրը

ԳԳևորգ Թոսունյան

Մեկնարկել է Եվրամիության հայաստանյան գրասենյակի Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ: Պետք է ստեղծել միջավայր, որտեղ կինը կկարողանա համատեղել ընտանիքն ու կարիերան՝ նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Երբ ես դեռ երիտասարդ էի ու նոր էի սկսում աշխատանքային իմ առաջին քայլերը, ինձ անընդհատ հարցնում էին՝ ամուսնացա՞ծ ես, կարո՞ղ ես համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Հիմա արդեն այդ հարցադրումներն արգելված են: Սակայն այսօր էլ խնդիրների պակաս չկա: Մեր առջև պետք է նոր նպատակներ դնենք՝ քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներում կանանց դերն ու իրավունքները ուժեղացնելու համար:

Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Սա շատ կարևոր ծրագիր է ոչ միայն Հայաստանի, նաև Եվրամիության համար: Կանանց իրավունքների և գենդերային հավասարության համար Հայաստանի Կառավարությունը ևս ջանքեր է գործադրում: Այդ առումով կարելի է ասել, որ այսօր իրավիճակը ավելի լավ է, քան նախկինում:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում