Անձնական տվյալների պաշտպանությունը՝ «Բարքեմփ Երևան 2022»-ի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում

ԱԱլիս Մելիքսեթյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղի թեման մեդիագրագիտությունն է: Հաղթում է այն խաղացողը, որը շրջանցում է Մանիպուլուսի կեղծ տեղեկությունների ծուղակները:

Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր) - Ընթացքում կոռուպցիոն թեմաներ է բացահայտում, օրինակ, որ ջրի հունը փոխել են, ջրով շիշ են ծախում, բայց իրականում ջուր կա, մարդկանց մանիպուլացնում են և այլն:

Գեղամ Վարդանյանը խաղը ներկայացնում է «Բարքեմփ Երևան» տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա միջոցառման շրջանակում:

Գեղամ Վարդանյան - Խոսելու ենք փաստերի ստուգման թեմայի կարևորության մասին, խնդիրների մասին, փիլիսոփայության մասին ընդհանրապես, և ինչու է դա կարևոր: Փորձելու ենք անկեղծ խոսակցություն ունենալ, և, կարծում եմ՝ այս միջավայրի համար, որտեղ հավաքված են շատ պայծառ, բանիմաց և խելացի երիտասարդներ, մեդիայի մասին խոսակցությունները շատ կարևոր են, որովհետև դա նաև մեր աշխարհայացքն է ձևավորում:

2009 թվականից գրեթե ամեն տարի անցկացվող «Բարքեմփի» կազմակերպիչները 13-րդ միջոցառմանը որոշել են առավել մեծ ուշադրություն դարձնել բժշկական տեխնոլոգիաներին ու անձնական տվյալների պաշտպանությանը: «Բարքեմփ 2022»-ը նախորդներից տարբերվում է նաև հյուրերի ու մասնակիցների աշխարհագրությամբ:

Արթուր Պապյան («Բարքեմփ Երևան» միջոցառման կազմակերպչական թիմի անդամ) - Այս «Բարքեմփն» առանձնանում է նրանով, որ մենք ավելի քան 12 հրավիրված հյուրեր ունենք՝ արտասահմանցիներ, նաև բավական մեծ թիվ են կազմում գրանցված ռուսաստանցիները կամ, ամեն դեպքում՝ ոչ հայկական ազգանունով քաղաքացիները:

Հայաստանում Ամերիկյան համալսարանում ընթացող երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լսելու իրենց հետաքրքրող թեմաներով դասախոսությունները, մասնակցել աշխատաժողովների և ծանոթանալ Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում