Տաթև-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան․ Գնել Սանոսյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր Տաթև-Աղվանի ճանապարհահատվածին: Պատգամավորը հարցրեց, թե ինչու է հիմնանորոգված ճանապարհը որոշակի եղանակային պայմաններից հետո դարձել դժվար երթևեկելի։

«Տաթև-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան։ Խնդիրները եկեք մի քանի մասի բաժանենք: Մեկն այդ տարածքի կառուցվածքն է։ Երկրորդը՝ երեք կտորներից մեկը ավելի վաղ է նախատեսված եղել, և սկսվել է շինարարություն, նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, նախատեսված է եղել երկու շերտ, ոչ թե երեք, և այսպես շարունակ; Մյուս երկու կտորը կառուցվել է բավական արագ, տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ, այդ ամբողջ ընթացքում՝ և՛ եղանակային պայմաններ, և՛ ծանր մեքենաների առկայություն և այլն։

Այդ ամբողջը հասկանալով՝ աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել, այսինքն՝ վերջին շերտը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ թերությունները շտկելով առաջ են գնում շինարարները։

«Երկու հատվածում ընդամենը 1 կմ է մնացել այդ շտկման աշխատանքներն անելու, որից հետո կսկսեն ասֆալտապատումը։ Մի ընկերություն էլ հիմա իր տեխնիկան է տեղափոխում, ինքն էլ իր հատվածում կշտկի»,- ասաց նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում