Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը վերականգնվել է

ԱԱրևիկ Աբելյան

Ֆրանսիայի հրապարակում վերականգնվել է երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանից «Լուրեր»-ին հայտնել են՝ Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի ուժերով տարածքը լվացվել է, իրականացվել է նաև սանմաքրում:

Հեռացվել են «Դիմադրություն» շարժման վրանների տեղում ասֆալտին ամրացված բետոնե մեխերը՝ անվտանգ երթևեկությունn ապահովելու համար:

Հիշեցնենք՝ երեկ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հրապարակից հավաքում են վրանները: Նշել էր, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, սակայն եկել է պահը, որ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարևոր տեղերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում