ՀՀ վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Նոր Կյանք համայնքում
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ:
Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին:













