Շատ կարևոր է, որ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացը սահմանը հանդարտ լինի. Սյունիքի մարզպետ

ԳԳոհար Սարգսյան

Ռոբերտ Ղուկասյանն ամփոփում է Սյունիքի մարզպետի պաշտոնում իր աշխատանքային գործունեության 100 օրը:

Մարզպետին հարց ուղղեցին՝ կապված սահմանային իրավիճակի հետ:

«Ես վստահ եմ, որ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում: Հուսով եմ՝ դա հնարավորինս արագ տեղի կունենա, որովհետև հանրության համար էլ է շատ կարևոր իմանալ՝ վերջապես որտեղ է լինելու գիծը»,- ասաց Ղուկասյանը:

Հարց հնչեց զորքերի հայելային հետքաշման մասին:

«Ես այդ մասնագետը չեմ և, բնականաբար, այդքան խոր չէի կարող ուսումնասիրել, թե ինչքանով ճիշտ կամ սխալ կլինի զորքերի հայելային հետքաշումը: Ամեն դեպքում այս պահի դրությամբ կարծում եմ՝ շատ կարևոր է, որ սահմանը լինի հանդարտ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչին հիմա ուղղված են մեր բոլոր ջանքերը»,- ասաց Ղուկասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում