Շիկահողի բնակիչներն ապօրինի հատել էին մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութ. Կապանի ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Ասատրյան

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերեցին առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանութով։

Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին:
Ոստիկանությունում պարզվեց, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի էին ապօրինի հատել ու մոտ 27 խմ փայտանյութը պահեստավորել էին գյուղում՝ հետագայում Երևան տեղափոխելու համար:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում