Դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի մեխանիզմների արդյունավետ աշխատանքը. Միրզոյանը՝ Լավրովի հետ ասուլիսին

ԳԳոհար Սարգսյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Երկկողմ օրակարգի հետագա առաջմղման համատեքստում դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, ներառյալ՝ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի վաղվա նիստին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցության հարցերին նաև ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը»,- ասաց Միրզոյանը:

Կողմերը քննարկել են նաև գործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում