Հայաստանում սննդային թունավորումների հիմնական պատճառները

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանում սննդամթերքից հիմնական թունավորումները տնային պայմաններում պատրաստած մթերքից են: Սննդամթերքի տեսչական մարմնի մի քանի տարվա մոնիթորինգի արդյունքն է:

Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Ամենամեծ խնդիրը մեր, այսպես կոչված, տնականի գաղափարն է, որ տնային պայմաններում ամեն ինչը, չգիտես ինչի, վերագրված է որպես լավագույն: Թունավորումների մեծ մասը լինում է տնային պատրաստված պահածոներից:

Տանը անհնար է բարձր ջերմային մշակում ապահովել, ինչն արվում է գործարանային պայմաններում՝ ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը: Ամբողջ աշխարհում սննդից տարեկան 600 միլիոն մարդ է թունավորվում, 420 հազարը՝ մահանում: Հայաստանում, թեև քիչ, սակայն մահվան դեպքերում հիմնականում արձանագրվում է բոտուլիզմ, սնկային և ալկոհոլային թունավորում: Պատճառը հիմնականում ոչ թե սնունդն է, այլ մարդկային գործոնը: Այս տարի մեր երկրում դեռ թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:

Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Նախորդ տարիների փորձը ցույց ա տալիս, որ սննդային թունավորումների գերակշիռ մեծամասնությունը  երկրորդային աղտոտվածության արդյունք է, այսինքն՝ նույն խոհարարից վարակը տեղափոխվել է սնունդ, սննդի միջոցով հաճախորդներն են թունավորվել:

Դեպքերը հիմնականում գրանցվում են հանրային սննդի կետերում: Որակյալ սնունդ Հայաստանում կա, սակայն խնդիրներ առաջանում են պատրաստման ընթացքում՝ ասում է Վահե Դանիելյանը: Մինչև երեկվա թունավորման դեպքերը, այս տարի արձանագրվել էր թունավորման 2 դեպք: Առջևում շոգ ամառ է, ՍԱՏՄ-ից հորդորում են սննդի հարցում ավելի զգուշավոր լինել:

Վահե Դանիելյան - Մենք նախաձեռնում ենք կանխարգելիչ միջոցառումներ, դա լինելու ա հանրային սննդի կազմակերպություններում, դա լինելու ա պաղպաղակ իրացնող կազմակերպություններում:

Հատկապես կաթնամթերքը շոգ եղանակին ռիսկային է համարվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում