ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4515 խախտում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 30-ից հունիսի 6-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4515 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 61, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 58-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 41 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում