Սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարցն առաջ քաշելու համար. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով հարց ուղղեց:

«Այդ հարցը բարձրացվել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի ընթացքում: Եվրոպական կողմը հավաստիացրել է՝ Եվրոպական հանձնաժողովը կարծես իր կողմից պատրաստակամ է, և հարցը գտնվում է անդամ-երկրների տիրույթում: Մի շարք անդամ-երկրներում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և հարցը նպատակահարմար չէր բարձրացնել այդ ընթացքում: Սակայն կարծում ենք՝ սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարցն առաջ քաշելու համար»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը մշտապես պահվում է օրակարգում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում