Ոստիկանության կանխարգելիչ միջոցառումները՝ ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներին ընդառաջ

ԳԳևորգ Թոսունյան

Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներն անվտանգ անցկացնելու հարցում պատասխանատու է նաև ոստիկանությունը։

Այս համատեքստում ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը արդեն մի քանի օր իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հանրապետության ողջ տարածքում իրավասու մարմինների աշխատակիցները հանդիպել են դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպումները կազմակերպվել են և՛ ավագ, և՛ հիմնական դպրոցներում։

Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը հանդիպումների ընթացքում մանկավարժական կազմին հորդորել է տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցում համագործակցել ոստիկանության ծառայողների հետ։

Նա ընդգծել է, որ առաջնայինը իրավախախտումներն ու դրանց հնարավոր հետևանքները կանխելն է, որ չխաթարվի օրվա տոնականությունը։ Էդգար Պետրոսյանն առանձնահատուկ անդրադարձել է անչափահասներին մեքենա վստահելու, ինչպես և ալկոհոլի չարաշահման հարցերին՝ այդ առումով կարևորելով ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների դերը։

Վարչության պետը մանրամասնել է նաև շրջանավարտներին մեքենա վստահելու, նրանց ոգելից խմիչքների օգտագործմանը ներգրավելու ոչ միայն վտանգները, այլև իրավական հետևանքները՝ շեշտելով, որ նման դեպքերում օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողների համար։

Նշենք, որ նման ձևաչափով կանխարգելիչ հանդիպումներ են անցկացվել նաև մարզերում՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների իրավասու ծառայողների և տեղական իշխանությունների մասնակցությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում