ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3792 խախտում

ԱԱրևիկ Աբելյան

Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 23-30-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3792 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 35 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։

17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 67-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։

Բացի այդ, 15 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում