Աջափնյակի կայարանի կառուցմանը զուգահեռ չի բացառվում նաև մետրոյի ընդլայնումը դեպի Դավթաշեն

ՄՄայա Խաչատրյան

Դժվար է նաև ասել, թե երբ կավարտվի Երևանի մետրոյի Աջափնյակում նախատեսվող կայարանի շինարարությունը, փոխարենը կարելի է հստակ արձանագրել, որ այդքան սպասված նոր կայարան ունենալու համար անհրաժեշտ գործընթացն արդեն սկսված է: Նախագծող ընկերությանն այս շաբաթ քաղաքային բյուջեից հատկացվեց աշխատանքի դիմաց վճարվելիք գումարի մի մասը, նախագծման մյուս մասն ու շինարարությունն ամբողջությամբ պատրաստ է ֆինանսավորել Կառավարությունը:

Աջափնյակի կայարանը ստորգետնյա ռելսերի այդքան սպասված երկարացումից բացի նաև հույս է հարևան թաղամասերի համար: Եթե մետրոն հատի Հրազդանի կիրճը, հավանական կդառնա նաև ապագայում ստորգետնյա տրանսպորտը հասցնել Մալաթիա-Սեբաստիա ու Դավթաշեն: Բայց սա, երևի տասնամյակներ անց:

Այժմ, Աջափնյակից բացի, ակտիվ քննարկվում է «Փեթակ» կայարանի կառուցման հարցը, որը «Զորավար Անդրանիկ» ու «Սասունցի Դավիթ» կայարանների արանքում է լինելու, հավանաբար պակաս աշխատատար ու ծախսատար, քան մետրոն կիրճի աջ ափ անցկացնելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում