ԱԻՆ-ը Բյուրականում ուսումնավարժություն է անցկացրել

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻՆ-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Բացի անտառտնեսության և նախարարության տեխնիկայից, աշխատանքներին ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ: Վարժանքին մասնակցել են փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումները, «Հայանտառի» Արագածոտնի անտառտնտեսությունը և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում