Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Կոտայքում ուղեվարձը բարձրացել է 15-100%-ով. քաղաքացիների դժգոհությունն ու օպերատորի պարզաբանումը

ՀՀովհաննես Վարդանյան

Կոտայքի մարզում մայիսի 2-ից ուղևորափոխադրում իրականացնում է միասնական օպերատորը: Հաղթող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը պարտավորվել է 10 տարի ապահովել մարզի երթևեկությունը: Բնակիչները մինչդեռ ահազանգում են՝ ուղեվարձը 15-100 տոկոսով բարձրացել է:

Մարտին Գևորգյան (Նոր Հաճնի բնակիչ) - Աբովյան-Երևան երթուղին էլ 200 դրամը դարձել է 300 դրամ: Աբովյանի գյուղերից եղել է, որ 150 դրամով մարդիկ եկել են Աբովյան, բայց այժմ այդ 150-ը կրկնապատկվել և դարձել է 300, եկեք` մի պահ պատկերացնենք էն ընտանիքի վիճակը, որտեղ երկու ուսանող պետք է Երևանում սովորեն:

Աբովյանից, Հրազդանից ու Չարենցավանից մի խումբ քաղաքացիներ հավաքվել, ուղեվարձի բարձրացման դեմ են բողոքում: Նշում են՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մրցույթի մասնակից միակ ընկերության փաթեթն ուսումնասիրելիս հաշվի չի առել ուղեվարձի գնային քաղաքականությունը: Բացի այդ, ըստ նրանց` մեկ օպերատորի գործունեությունը կարող է վտանգավոր լինել:

Գևորգ Հակոբյան (Չարենցավանի բնակիչ) - Օրինակ՝ եթե վաղը կամ մյուս օրը «Մուլտի տրանսը» որոշի գործադուլ անել կամ գործի դուրս չգալ, փաստորեն ամբողջ մարզը պարալիզացվելու է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին՝ նախարարությունը գործել է մրցութային կարգի համաձայն և իրավասու չէ փոխել հաղթող ընկերության ուղեվարձի սակագները.

«Քանի որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, հետևաբար մրցութային կարգի պահանջներին համապատասխան հաղթող ճանաչվելու արդյունքում երթուղիների փոխադրավարձերը սահմանվել են փոխադրողի կողմից ներկայացված սահմանաչափով»։

Ուղեվարձից դժգոհող քաղաքացիները մարզային տրանսպորտի հետ կապված խնդիրները վերլուծել և պատրաստվում են ներկայացնել պատասխանատու գերատեսչություն: Իրենց նպատակին հասնելու համար մարզում նաև ճանապարհ են փակել, ստորագրահավաք նախաձեռնել: Պահանջում են նախկին գինը, բացակայող երթուղիները, ուսանողների համար գործող անվճար կամ զեղչված երթուղիները վերականգնել:

Ուղևորափոխադրում իրականացնող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունից ուղեվարձի բարձրացումը պայմանավորում են ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցներով, դրանց տեխնիկական սպասարկմամբ ու վառելիքի թանկացմամբ: Ընկերությունը ռուսական և չինական արտադրության 156 միկրոավտոբուս և ավտոբուս է ներկրել, ևս 40-ն էլ կստանան մոտ երկու ամսից: Արթուր Դալլաքյանը վստահեցնում է՝ եթե տարբերակ ունենային, ուղեվարձը չէին փոխի:

Արթուր Դալլաքյան («Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն) - Այսօրվա և անցած տարվա այս օրվա տարբերությունը մոտ 40 տոկոսի տարբերություն է տվել: Եթե այսօր 30-40 տոկոս էլ թանկանա վառելիքը, ես չեմ կարողանում ուղեվարձ թանկացնեմ, որովհետև պարտավորություն ու համապատասխան պայմանագիր ունեմ ՏԿԵ նախարարության հետ: Այսինքն` բնակչությունը պետք է նաև այս մասը հասկանա` թանկացման այս մասը. դա 10 տարվա համար է:

Քաղաքացիները դժգոհում են նաև, որ փոփոխություններից հետո Եղվարդ-Նոր Հաճն, Չարենցավան-Լուսակերտ, Աբովյան-Ակունք, Աբովյան-Ջրաբեր և Աբովյանի ներքաղաքային գծերը չեն գործում: Բացի այդ, ստիպված են լինում կանգառասրահում տրանսպորտին ավելի երկար սպասել ու խցկված երթևեկել:

Ռոզա Ադյան (Բյուրեղավանի բնակիչ) - Շարժվում են ըստ իրենց հարմարության: Եթե նախկինում մինչ այս 10 րոպեն մեկ ինտերվալով Բյուրեղավան-Աբովյան շարվում էր տրանսպորտը, հիմա 20 րոպեն մեկ, 30 րոպեն մեկ, ավելի երկար ենք սպասում կանգառներում:

Արթուր Դալլաքյանը, արձագանքելով չգործող երթուղիների խնդրին, նշեց՝ հարցն իրենց օրակարգում է, և շուտով այդ համայնքներում կլինեն նոր երթուղիներ, փուլ առ փուլ կվերականգնեն նաև Եղվարդի, Հրազդանի ու Նոր Հաճնի տարածաշրջանների ներմարզային երթևեկությունը, որոնք օրական նվազագույնը 4 շրջապտույտով 8 երթ կիրականացնեն:

Արթուր Դալլաքյան - Չի լինելու որևէ համայնք կամ որևէ գյուղ, որը չի սպասարկվելու: Մենք այսօր սպասարկում ենք գյուղեր և համայնքներ, որտեղ որևէ տեսակի օգուտ ընկերությունը չունի, 0 կարգավիճակ և նաև կարելի է ասել՝ մինուս կարգավիճակ, բայց դա պարտավորություն ա եղել օպտիմալացման շրջանակներում:

Թե ինչպե՞ս կամ ո՞վ պետք է լուծի Կոտայքի մարզում ուղեվարձի խնդիրը՝ հայտնի չէ, բայց քաղաքացիները մտադիր են շարունակել ուղեվարձի իջեցման արշավը:

Տաթևիկ Մանուկյան (Աբովյանի բնակիչ) - Ամբողջ Կոտայքի մարզում ունենք 10000-ից ավելի ձայն-ստորագրահավաք, որը կարող ենք ներկայացնել համապատասխան մարմիններին, ովքեր կցանկանան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում