ՊԵԿ շնագիտական կենտրոնն ուսումնասիրում է միջազգային փորձը

ԱԱրսեն Մկրտչյան

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում արդիականացման ծրագիր է իրականացվում: Այն իրականացվում է 2021-ից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ:

Արդիականացման ծրագրով կենտրոնին հատկացվել է մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք, կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր, որը նպաստելու է անխափան աշխատանքին։ Շնագիտական կենտրոնում նախատեսվում է կառուցել անգար, օդանավակայանի իմիտացիոն սրահ, որը լիարժեք կապահովի աշխատանքը նաև օդանավակայաններում: 

Այս պահին կենտրոնում ուսումնասիրում են միջազգային փորձը, կնորացվի գույքը: Կենտրոնի ղեկավար Կարեն Բալայանը վստահեցրել է, որ նոր մոտեցումներ կլինեն, ինչը կնպաստի մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքին: 

ՊԵԿ շնագիտական կենտրոնում 4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում