Նախագահը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

ԱԱրևիկ Աբելյան

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով:

Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը, որը լավագույնս է արտահայտում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Ժոզե Ավելինու Բետանկուրի ունեցած նշանակալի ավանդը։ 

«Համոզված եմ, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար որևէ խոչընդոտ չի առաջանա, քանի որ դա երաշխավորվում է ամենաբարձր մակարդակով և այնպիսի մարդկանց մասնակցությամբ, ինչպիսին Դուք եք»,- ասել է նախագահ Խաչատուրյանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին:

Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի նախագահի կողմից նման պարգևի արժանանալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում