Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Օգոստոսի 1-ից հնարավոր չի լինի գազ լիցքավորել առանց ավտոմեքենայի գազաբալոնի ստուգման

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում գազով շահագործվող մոտ 450 հազար տրանսպորտային միջոց կա: Նոր կարգի վերահսկողությունն իրենք են իրականացնելու.

Արտյուշ Գրիգորյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Գազաբալոնային համակարգի տեղադրման գործունեության լիցենզավորման և վկայագրման կարգի կարևորությունն այն է, որ մինչ այս պահը գազաբալոնային համակարգերը տրանսպորտային միջոցներում տեղադրվել են տարբեր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից՝ պետական կառույցների կողմից չվերահսկվող կարգով և տարածքներում:

Գործունեությունը շարունակելու համար գազաբալոն տեղադրող կամ ճնշափորձարկող ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լիզենզիա պետք է ստանա, սպասարկի գազաբալոնով շահագործվող մեքենան, վարորդին տրամադրի ստուգումը փաստող վկայական՝ գրանցելով նրան նաև էլեկտրոնային շտեմարանում. ստուգման վկայականն ունենալու դեպքում միայն վարորդն իրավունք կունենա օգտվել գազալցակայանից.

Արտյուշ Գրիգորյան - Լիցենզավորման և ճնշափորձարկման կարգը կամ տվյալները էլեկտրոնային շտեմարան ոչ ճիշտ փոխանցելը, գազալցակայանների կողմից առանց էլեկտրոնային շտեմարանների հետ տվյալները նույնականացնելու լցավորում իրականացնելը ենթադրում է պատասխանատվության միջոցներ մինչև 300 հազար դրամ:

Պարբերաբար գազաբալոնների պայթյուններ են լինում՝ ծանր ու աղետալի հետևանքներով. անվտանգության տեսանկյունից սա բավական լուրջ խնդիր է, ասում է Գրիգորյանը:

Գազաբալոն տեղադրող և սպասարկող լիցենզավորված կազմակերպության տնօրենը բացատրում է ռիսկերը:

Արկադի Սարգսյան (Ընկերության տնօրեն) - Գազաբալոնները տարիների ընթացքում բարձր ճնշման են ենթարկվում, ներսում կոռոզիա է առաջանում՝ մետաղը հոգնում է: Այս պրոֆիլակտիկ ստուգումներով, պարբերական վկայագրումով մենք բացահայտում ենք թերություն ունեցող բալոնները, որոնք ժողովրդի հետ կապ ունեն՝ մեքենա են նստում, մարդիկ են կողքը կանգնում:

Հստակ գին սահմանված չէ 2 տարին մեկ գազի համակարգի պարտադիր ստուգման համար, ասում է ընկերության տնօրենը. ըստ նրա` գինը մոտավորապես կտատանվի 9-15 հազար դրամի սահմանում: Եթե խոսքը անվտանգության մասին է, 2 տարվա համար դա մեծ գումար չէ, կարծում են քաղաքացիները: Կարևորը օրենքը գործի:

Գործընթացը մի քանի փուլ է ենթադրում, մոտ մեկ ժամ է տևում: Ստուգվում է ոչ միայն գազաբալոնի արտաքին ու ներքին վիճակը, այլ գազի սարքավորումներն ամբողջությամբ: Որոշ գազաբալոններ ստուգում պետք է անցնեն 2, որոշները՝ 3 տարին մեկ անգամ:

Կառավարության նիստում թեմայի կարևորությանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերահսկողությունը միայն տեսչական մարմինը չի իրականացնելու:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այստեղ էլեկտրոնային շտեմարանի առկայությունը մեզ օգնելու է նաև նրանով, որ պարեկային ոստիկանությունը, օնլայն, նույնիսկ առանց ավտոմեքենան կանգնեցնելու կարող է ստուգել՝ այդ մեքենան ունի՞ համապատասխան վկայական, թե՞ ոչ:

Տեսչական մարմինը հավաստիացնում է, որ վերահսկողությունը խիստ է լինելու: Գուցե հետագայում բոլոր գազալցակայաններում տեսախցիկներ տեղադրվեն: ԱԻ նախարարության տվյալով` 2020 և 2021 թվականներին արձանագրվել է մեքենայի գազաբալոնի պայթյունի համապատասխանաբար 2 և 4, 2022-ի մինչև ապրիլ ամիսը՝ 1 դեպք:

Եղել են և՛ զոհեր, և՛ տուժածներ:

Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ԱՄՆ և Ռուսաստանը կուլիսային խորհրդակցություններ են անցկացնում տնտեսական համագործակցության վերաբերյալ. FT

ԱՄՆ և Ռուսաստանը կուլիսային խորհրդակցություններ են անցկացնում տնտեսական համագործակցության վերաբերյալ. FT

Մեր նպատակն է տնտեսական զարգացումները վերածել առևտրի աճի և նոր ներդրումների. Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում

Մեր նպատակն է տնտեսական զարգացումները վերածել առևտրի աճի և նոր ներդրումների. Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում

Գումարները չենք ծախսի, դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյանը՝ ապօրինի դրամական միջոցների մասին

Գումարները չենք ծախսի, դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյանը՝ ապօրինի դրամական միջոցների մասին

Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների. Կայզերը՝ Միրզոյանին

Քաղաքական բարեկամությունը Սլովենիայի և Հայաստանի գործարարների ու ժողովուրդների համար պետք է վերածվի կոնկրետ հնարավորությունների. Կայզերը՝ Միրզոյանին

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի ու ներդրումների իրականացման գործընթացն ազատականացնելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի ու ներդրումների իրականացման գործընթացն ազատականացնելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում