Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքներին

ԱԱրսեն Մկրտչյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման  և տարածքների բարեկարգման աշխատանքներին:

Կառավարության ղեկավարին ուղեկցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:

Возможно, это изображение на открытом воздухе и памятник
Возможно, это изображение скульптура, на открытом воздухе и памятник
Возможно, это изображение 4 человека, люди стоят, на открытом воздухе и дерево
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում