Հայաստանում սեզոնային շնչառական վարակները դեռ ակտիվ են. հոսպիտալացվածների թվում շատ են երեխաները

ԼԼիլիթ Ասատրյան

Գրիպն ու սուր շնչառական վարակները Հայաստանում դեռևս մտադիր չեն նահանջել: Բժիշկ- համաճարակաբանը հիշեցնում է՝ մեր երկիրը դեռևս գտնվում է սեզոնային սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում:

Եվգենյա Խաչատրյան (ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան) - Վերլուծության արդյունքում, մշտադիտարկման, որ իրականացնում ենք, պարզ է դարձել, որ նախորդ շաբաթվա համեմատ ունենք աշխուժացում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել՝ այս պահին սուր շնչառական վարակների համար խոցելի խումբ են համարվում երեխաները:

Եվգենյա Խաչատրյան - Դիմելիությունը հիմնականում արձանագրվում է 0-7 տարեկանների շրջանում, առավել շատ 0-4 տարեկանների շրջանում է:

Առավել բարձր ակտիվություն նկատվել է Երևանում ու Արարատի մարզում: Մասնագետի գնահատմամբ՝ պատճառը բնակչության խտությունն է:

Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում, գրիպից բացի, այլ սուր շնչառական վարակներ են հայտնաբերվել: Կրկին առավել խոցելի են երեխաները:

Համաճարակաբանը հորդորում է՝ հատկապես երեխաների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել ու դիմել բժշկի:

Եվգենյա Խաչատրյան - Մետապրմովիուս, ռոսպերոտոր և վինովիրուս. սրանք այն շնչառական վարակներն են, որոնք ավելի շատ ախտահարում են երեխաների վերին շնչուղիները, բայց նաև կարող են անցնել ստորին շնչուղիներ, որոնք բարդացնում են երեխաների վիճակը:

«Քանի դեռ սուր շնչառական վարակների սեզոն է, կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, իսկ պատվաստանյութն առկա է բոլոր պոլիկլինիկաներում»,- ասում է բժիշկն ու խորհուրդ տալիս հատկապես փակ տարածքները հաճախ օդափոխել:

Բժշկի խոսքով՝ տաք հագուստը դեռևս պահել պետք չէ. եղանակը խաբուսիկ է, սուր շնչառական վարակների համար՝ հարմար:

Հեղինակ` Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում