Հարուցվել է քրգործ՝ Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թ. մայիսի 3-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում քաղաքական ընդդիմության կողմից իրականացված նախաձեռնության ընթացքում մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք: Նույն օրը՝ ժամը 13:50-ին, ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բողոքի ակցիա իրականացնող նշված քաղաքացիները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում