Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ` ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժիններում

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։

Մասնավորապես, Թալինի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 48-ամյա մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, որոնք, ըստ նրա, պատկանել են տարիներ առաջ մահացած եղբորը։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ Սասունիկ գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան ու փամփուշտներ։

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ռյա թազա գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում