Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վահագն Խաչատուրյանը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել հանրապետության նախագահի լիազորություններն ու գործունեությունը

ՆՆարե Ոսկանյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին:

Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Ֆրանսիայի մեծ ուշադրությունն ու աջակցությունը։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պատմական բանաձևի ընդունման համար, ինչը կարևոր նշանակություն ունի Արցախի համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք։

Երկուստեք կարևորվել է նախորդ տարի Փարիզում ստորագրված 2021-2026 թթ. հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործումը, որն ուղղված է հայ-ֆրանսիական համագործակցությունը ընդլայնելուն և տնտեսական զարգացումն օժանդակելուն։

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների խնդրանքով Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Հանրապետության նախագահի լիազորություններն ու գործունեությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում