«Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ

ԳԳևորգ Թոսունյան

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 18:40-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3800 մարդ:

«Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Բացի դրանից՝ տեղացող անձրևի պատճառով որոշ մասնակիցներ կանգնած են հովանոցներով․ նման դեպքերում առաջնորդվել ենք այն վարկածով, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է գտնվել երկուական հոգի:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,- հայտնում են միավորումից:

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները՝ ստորև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում