ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3812 խախտում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3812 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։

20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 59-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի։

16 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում