Հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4233 խախտում. ուժեղացված ծառայություն մարզերում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 18-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4233 խախտում:

Ըստ խախտումների՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։

22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 19-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 65-ը՝ չսահմանված տեղում փակցված համարանիշերով։ Բացի դրանից՝ 34 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում