Հայաստանում ֆրանսիական փորձի կիրառմամբ ավելի քան 4000 հիվանդ բուժվել է քաղցկեղից

ՆՆարե Թադևոսյան

2012 թվականին Փարիզի առաջատար Հյուսիսային հոսպիտալի ուռուցքաբանության փորձը հայրենիքում ներդրեց ֆրանսահայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանը:


«Նաիրի» բժշկական կենտրոնի հետ գործակցության շնորհիվ կիրառեցին բուժման նոր մեթոդներ, ձեռք բերվեցին ժամանակակից սարքավորումներ, վերապատրաստվեցին մասնագետներ:

Բաժանմունքը զբաղվում է քաղցկեղի ախտորոշմամբ և բուժմամբ: 10-ամյա գործունեության ընթացքում այստեղ բուժվել է ավելի քան 4000 հիվանդ:

Գևորգ Աբգարյան («Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի հիմնադիր) - Այսօր կարող եմ ասել, որ մեկ տարի է՝ մենք շատ լավ բուժում ենք մեր հիվանդներին եվրոպական մակարդակով: Ոչ մի բանով չենք զիջում: Մի բան էլ ավելի, որովհետև մարդկային մոտեցումը շատ ուժեղ է մեզ մոտ: Մենք անհատական մոտեցում ունենք բոլոր հիվանդների հետ, ու միշտ ժպիտով, միշտ իրենց իրավունքները հարգելով մոտեցում ունենք ու բուժում ենք իրենց, կարծում եմ՝ շատ լավ ռեզուլտատներ ունենք:

Եթե սկզբում մասնագետները բարդ դեպքերը քննարկում էին Փարիզի Հյուսիսային հոսպիտալի հետ, ապա այսօր մասնագիտական ունակություններն ու բժշկական կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս եվրոպական չափորոշիչներով բուժումը ստանալ հենց Հայաստանում: Իսկ Գևորգ Աբգարյանը 2 տարի է՝ տեղափոխվել է հայրենիք՝ իր մասնագիտական ունակություններն ամբողջովին ծառայեցնելու հիվանդներին տեղում բուժելու գործին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում