Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ակոսափող հրացանի և փամփուշտների հանձնման դեպքեր։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ Էջմիածնի մի բնակիչ կամավոր հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու փամփուշտները։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում