2021-ին բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք. Արթուր Դավթյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ դատախազության նոր գործառույթին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը:

«Ձևավորման առաջին իսկ օրվանից համապատասխան վարչությունն ահռելի ծանրաբեռնվածությամբ և մեծածավալ աշխատանք է իրականացրել: Տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն:

Տարեվերջին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ դրամ»,- ասաց Դավթյանը:

Արդեն իսկ դատարան է ներկայացվել 6 հայց: Հայցագինը կազմում է  շուրջ 40 միլիարդ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում