Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու զինամթերք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, իսկ հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ «Կարաբին» հրացան և զինամթերք։

Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ականանետի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքը։

Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ինքնաշեն ատրճանակի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում